Լավ է, որ զոմբիների սիրտը արդար ու մաքուր կաթողիկոս է ուզում, բայց վատ է, որ նույնպիսի ծարավով հայրենասեր ու ազնիվ վարչապետ չի փափագում այդ կեղծավոր սիրտը։
Բայց չէ որ վարչապետի ձեռքերում է մեր ամենաթանկի` հայրենիքի ղեկը, իսկ այդ, ինչպես իրենք են ասում, «թույլ, անկարող» անձը վստահ, գործողությունների նախապես կազմված պլանով, մեր թշնամու հետ գործակցած, կործանման է տանում մեր հայրենիքը։
Իսկ կաթողիկո՞սը:
Եթե անգամ ցանկանա, չի կարող կորստյան մատնել գեթ մի հոգի, որ աստվածահաճո է և չի կարողանա փրկել մի հոգի, որ աստվածանարգ է։
Այստեղից ի՞նչ է հետևում. որ անհայրենիք մանկուրտներ են դավաճան վարչապետին հանդուրժողները և որ ՀԱԵ-ի դեմ պայքարը պիղծ է, շինծու, աննպատակ ու կործանարար:
Ազնվություն ունենանք գոնե ինքներս մեզ ճանաչելու:
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ